Գյումրու ավագանու անդամության թեկնածու Արտաշես Բոյաջյանի նախընտրական շտաբը ահազանգ է ստացել այն մասին, որ Նորավան թաղամասի թիվ 12 նախակրթարանում տեղակայված 34/74 ընտրատեղամասում մարդկային կուտակումներ են: Այս մասին հայտնում է ԳԱԼԱ -ն:
Ավելին, ընտրողների թիվն աննախադեպ է ինչպես տեղամասում, այնպես էլ տեղամասից դուրս: Ավագանու անդամության թեկնածուի շտաբի անդամները տեղում նկատել են, որ ինչ-որ երիտասարդ տղաներ մոտենում են ընտրողներին, առանձին զրուցում վերջիններիս հետ և ուղեկցում ընտրատեղամաս: Այս մասին ընտրատեղամասի նախագահին մի քանի անգամ տեղյակ են պահել նաև ներսում գտնվող թեկնածուների վստահված անձինք: Վերջիններիս ենթադրությամբ դրսում ընտրակաշառք է բաժանվում: ,- նշել է Կարեն Պետրոսյանը:
ԳԱԼԱ-ի լրագրողը զրուցել է նաև ընտրատեղամասի նախագահ Արթուր Չավուշյանի հետ: Ի՞նչ է տեղի ունենում ընտրատեղամասի տարածքում, ի՞նչ դժգոհություն է ստացել վստահված անձանցից հանձնաժողովը և ինչ քայլեր են ձեռնարկվել հարցերին ընտրատեղամասի նախագահը տվել է հետևյալ պատասխանը.,-վստահեցրել է Արթուր Չավուշյանը:
Հավելենք, որ ավագանու անդամության թեկնածուի նախընտրական շտաբի անդամները տեղի ունեցածի վերաբերյալ արձանագրություն են կազմելու և ուղարկելու են ԿԸՀ: