Սովորաբար բաժանությունից հետո կանայք են փոխհատուցում պահանջում, բայց այս անգամ փոխհատուցումը հենց կնոջից են պահանջում: Կոլումբիացի երգչուհի Շակիրայի նախկին փեսացուն` Անտոնը, որը, ի դեպ, Արգենտինայի նախկին նախագահ Ֆերնանդո դը լա Ռուայի որդին է, դիմել է դատարան ու երգչուհուց պահանջում է 45 մլն դոլարի փոխհատուցում: Անտոնն իր այս արաքը բացատրում է նրանով, որ Շակիրայի հետ համատեղ կյանքի ընթացքում ստիպված է եղել զոհաբերել իր կարիերան հանուն իր սիրելիի կարիերային` դառնալով նրա գործակալը: Ու քանի որ իրենց համատեղ կյանքի ընթացքում երգչուհին վաստակել է 252 միլիոն դոլար, ապա միանգամայն նորմալ է պահանջել գոնե դրա 18%-ը, որն էլ կազմում է 45 մլն դոլար: Երգչուհու փաստաբանը, սակայն, հայտարարել է, որ իրենք ամուսնական պայմանագրում նշված գումարից դուրս ոչ մի ցենտ չեն պատրաստվում վճարել:
Ա՜Յ ՔԵԶ ՓԵՍԱՑՈՒ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ