«Թաջ Մահալ. հայուհին և Հնդկաստանի խորհրդանիշը» վավերագրական ֆիլմի հայալեզու տարբերակը ներկայացվել է «Հայրենիք» հայրենակցական միության Լոնդոնի գրասենյակում: Ցուցադրությանը ներկա են գտնվել լոնդոնահայ համայնքի ներկայացուցիչների, հասարակական և մշակութային գործիչներ:
Հիշեցնենք, որ հայուհու հիշատակին կառուցված Հնդկաստանի գլուխգործոց համարվող Թաջ Մահալի ստեղծման պատմության, ինչպես նաև հնդկահայ երբեմնի ազդեցիկ համայնքի մասին պատմող ժապավենի պրեմիերան կայացել էր մարտի սկզբին:
«Հայկական չափանիշ» կինոկենտրոն