2012թ. սեպտեմբերի 12-ին Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դատական նիստից հետո կալանավորի փախուստի փորձը կանխելու և ծառայողական պարտականությունները պատշաճ կատարելու, ինչպես նաև իր գործի հանդեպ ցուցաբերած բարձր պատասխանատվության համար` դատական կարգադրիչ, արդարադատության ավագ սերժանտ Արմենակ Հայլամազյանի նկատմամբ Դատական դեպարտամենտի ղեկավարի հրամանով կիրառվել է խրախուսանք` արտահերթ շնորհելով արդարադատության ավագի կոչում: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ դատական դեպարտամենտի միջազգային համագործակցության և հասարակայնության հետ կապերի ծառայության տարածած հաղորդագրությունից: Միաժամանակ, Դատական ծառայության պետի հրամանով դատական կարգադրիչ, արդարադատության ավագ Արմենակ Հայլամազյանը խրախուսվել է միանվագ դրամական պարգևով:
Կալանավորի փախուստի փորձը կանխած կարգադրիչը խրախուսվել է
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ