Գյումրիում հանրահավաքի ժամանակ դանակահարել են «Հիմնադիր խորհրդարանի» անդամին (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գյումրիում «Հիմնադիր խորհրդարանի» պատգամավորներից Հրաչիկ Միրզոյանին դանակահարել են: Այս մասին Armlur.am-ին Գյումրիից փոխանցեց «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Վարուժան Ավետիսյանը: Վերջինս նշեց, որ «մի քանի բաշիբոզուկներ» են եղել դանակահարողները:

Վարուժան Ավետիսյանը հավելեց, որ սա իշխող ռեժիմի կողմից սադրանք է:

«Իսկ կոնկրետ ոստիկաննները դրա մեջ կային, թե` ոչ, չենք կարող ասել: Բայց մի բան ակնհայտ է. այն պահին երբ նրանք հարձակվում էին, ոստիկանությունը անհետացավ, հետո հայտնվեց այն ժամանակ, երբ իրենց սև գործն արված էր»,- ասաց նա:

Վ. Ավետիսյանը տեղեկացրեց, որ Միրզոյանին տեղափոխել են Գյումրիի բժշկական կենտրոն. նրա վիճակը բավարար է: Ավետիսյանի խոսքով` հանրահավաքն ընդհանուր առմամբ նորմալ է անցել, չհաշված այս միջադեպը:

Հավելենք, որ հանրահավաքին ներկաներից մի քանիսը ձվեր են նետել Ժիրայր Սէֆիլյանի ուղղությամբ:

1520805_10206272175552688_4900476391243529234_n

19813_10206272235834195_3506749526256765960_n

11080922_10206272238674266_2188994204627315616_n

11084284_10206272292475611_8648072722594202322_n

Լուսանկարները` Լևոն Բարսեղյանի ֆեյսբուքյան էջից:




Լրահոս