Արմեն Երիցյանը պարգևատրեց կանանց գայլի հարձակումից փրկած երիտասարդին (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես արդեն հայտնել էինք, մարտի 24-ին արտակարգ դեպք էր տեղի ունեցել Վայոց ձորի մարզի Չիվա գյուղում: Գայլը հարձակվել էր նույն գյուղի 5 բնակչի վրա, ովքեր տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց:

Armlur.am-ի թղթակիցը հայտնում է, որ այս պահին Վայոց ձորի մարզպետարանում է գտնվում է ՀՀ Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը: Վերջինս այցելել է դեռևս հիվանդանոցում գտնվող բնակիչներից մեկին, ինչպես նաև` մարզպետարանում հանդիպում ունեցել նրանց փրկած երիտասարդի հետ:

Չորս կանանց փրկել էր Արմեն Խաչատրյանը, ում էլ հարյուր հազար դրամ և «Համագործակցություն հանուն փրկության» մեդալ է շնորհել նախարարը: Խաչատրյանը ևս վնասվածքներ էր ստացել, սակայն անհրաժեշտ բուժօգնություն ստանալուց հետո դուրս էր գրվել:

1

2

3

4

5




Լրահոս