Վերագործարկվել են Երևանի ցայտաղբյուրները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ Երևանի քաղաքապետարանի և «Երևան Ջուր» ընկերության համագործակցության արդյունքում ապրիլի մեկից վերագործարկվել են մայրաքաղաքի բոլոր ցայտաղբյուրները:

Մինչ այդ տեխնիկական բնույթի աշխատանքներ էին տարվել դրանց անխափան շահագործումը տարվա ընթացքում ապահովելու համար: Երևանի այցեքարտերից մեկը համարվող ցայտաղբյուրների թիվը մայրաքաղաքում 2135 է:




Լրահոս