Ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ համաներում կհայտարարվի՞

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վերջին շրջանում շատ է խոսվում Ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ համաներում հայտարարելու մասին: Այս լուրերն, իհարկե, հույսի փոքր նշույլներ են անազատության մեջ գտնվողների և նրանց հարազատների համար: Սակայն համաներում հայտարարելու մասին լուրերը մինչ այս պահը դեռևս պաշտոնապես չեն հաստատվել:

Նշենք, որ համաներման մասին որոշում կայացնում է երկրի նախագահը, իսկ դրա մասին ԱԺ-ում հայտարարում է Արդարադատության նախարարը:

Նշված հարցի շուրջ Armlur.am-ի հարցմանն ի պատասխան` Արդարադատության նախարարության լրատվական բաժնից հայտնեցին, որ տարածված լուրերն իրականությանը չեն համապատասխանում. նախարար Հովհաննես Մանուկյանը նախագահ Սերժ Սարգսյանից համաներման մասին զեկույց կազմելու հրահանգ չի ստացել:

Այդուհանդերձ, մինչև ապրիլի 24-ը դեռևս բավականաչափ ժամանակ կա` որոշում կայացնելու և ելույթի տեքստ կազմելու համար:

Նշենք, որ մամուլում լուրեր էին տարածվել, որ կաթողիկոսը համաներում իրականացնելու խնդրագրով դիմել է Սերժ Սարգսյաին:

Հիշեցնենք նաև, որ համաներում վերջին անգամ հայտարարվել է 2013 թվականին` ՀՀ անկախության հռչակման 22-րդ տարեդարձի կապակցությամբ:




Լրահոս