Ամերիկացի սենատորը կոչ է արել Ալիևին ազատ արձակել քաղբանտարկյալներին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ-ի սենատի անդամ Ռիչարդ Դուրբինը հայտարարությամբ է հանդես եկել՝ հորդորելով ԱՄՆ-ի ադմինիստրացիային համաշխարհային մարտահրավերների ֆոնին (ընդդեմ Ուկրաինայի ագրեսիա, ԻՊ դեմ պայքար, Սիրիայում պատերազմ և այլն) չմոռանալ հիմնական քաղաքական ազատությունների համար պայքարի մասին. փոխանցում է contact.az-ը։:

«Ես խորապես անհանգստացած եմ Ադրբեջանում իրավապաշտպանների վերջին բռնաճնշումներով: Դա վտանգավոր միտում է, որը վերջին տարիներին ավելի է վատացել»,-ասել է նա:

Վերջինս նաև հիշեցրել է, որ New York Times-ն իր խմբագրական հոդվածում նկարագրում է նախագահ Ալիևին որպես մի մարդու, ով ձգտում է համոզել ողջ աշխարհին, որ նա կարողացել է լավ հարաբերություններ ունենալ Արևմուտքի հետ, սրա հետ մեկտեղ` ստեղծել է մարդու իրավունքների ոտնահարման ամենասարսափելի ձևերից մեկը:

Սենատորը ևս մեկ անգամ հիշեցրել է, որ Ադրբեջանում քաղբանտարկյալների թիվն ավելի շատ է, քան Ռուսաստանում ու Բելառուսում` միասին վերցված:

Դուրբինը նկարագրել է նաև «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական գրասենյակի փակվելու, լրագրող Խադիջա Իսմայլովայի  և այլ ակտիվիստների ձերբակալությունների շուրջ ստեղծված իրավիճակը։




Լրահոս