Չարենցավանի քաղաքապետը` Կ. Գուլոյանի նշանակման մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես Armlur.am-ն արդեն հայտնել էր, այսօր կառավարության նիստում որոշում ընդունվեց Աբովյանի դեռևս գործող քաղաքապետ Կարապետ Գուլոյանին նշանակել Կոտայքի մարզպետ: Նիստում վարչապետը շնորհաավորել էր Գուլոյանին և ցանկացել բեղմնավոր աշխատանք:

Armlur.am-ը նոր մարզպետի նշանակման մասին մի քանի հարց ուղղեց Չարենցավանի քաղաքապետ Հակոբ Շահգալդյանին: Նշենք, որ վերջինս Կոտայքի նախկին մարզպետ Կովալենկո Շահգալդյանի որդին է:

– Պարո´ն Շահգալդյան, Կոտայքն արդեն նոր մարզպետ ունի: Ինչպե՞ս եք վերաբերվում Կարապետ Գուլոյանի նշանակմանը:

– Արտակարգ ձևով:

– Այսինքն` գո՞հ եք, որ ինքն է նշանակվել: 

– Բա իհարկե, բա խի՞ գոհ չեմ:

– Շատերն այն քաղաքական նշանակում են համարում, դուք ի՞նչ կարծիք ունեք:

– Էտ հարցն ինձ կարաք չուղղեք, ես չեմ կարող էտ հարցին պատասխանել, բայց, որ ինքը արժանի է` միանշանակ կարող եք չկասկածել: Եթե իմ կարծիքն եք հարցնում, ապա միանշանակ այո´, նա շատ լավ կղեկավարի մարզը:

– Իսկ նախկին մարզպետ Արամ Հարությունյանի հետ ինչպիսի հարաբերություններ եք ունեցել:

– Աշխատանքային հարաբերություններ են եղել:




Լրահոս