Օդի ջերմաստիճանը կնվազի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հանրապետության տարածքում`

Ապրիլի 3-ի գիշերը և առավոտյան ժամերին` առավելապես հյուսիսային շրջաններում, 4-ին և 5-ի գիշերը` շրջանների զգալի մասում, ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, 4-ին` լեռնային շրջաններում՝ ձյուն:

6-7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին` արևմտյան` 3-8 մ/վրկ. արագությամբ: Օդի ջերմաստիճանը 4-ի ցերեկը և 5-ի գիշերը կնվազի 5-6 աստիճանով, 5-ի ցերեկը կբարձրանա 3-4աստիճանով, 6-7-ը ևս 2-4 աստիճանով:

Երևանում՝

Ապրիլի 3-ի գիշերը և առավոտյան, 4-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև, 5-7-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:




Լրահոս