«Գազպրոմ-Արմենիա»-ն ընդդեմ Արկադի Համբարձումյանի (Դերժավայի Արկադ) ընկերության. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ «Գազպրոմ-Արմենիա» ընկերությունը դատի է տվել Աժ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արկադի Համբարձումյանին պատկանող «Դերժավա Ս» փակ բաժնետիրական ընկերությանը: Հայցվորը դատարանից պահանջել է «Դերժավա Ս» ՓԲԸ-ին պարտավորեցնել վճարել 111 հազար դրամ։ Ուշագրավն այն է, որ ինքը՝պատգամավորը, նման դատական վեճի հնարավորությունը կտրականապես բացառում է: Երբ «Ժողովուրդ»-ը խնդրեց նրան մեկնաբանել դատական գործընթացը, նա ասաց. «Չի կարող նման բան լինել, գազի փողը չի տվել, դիմել է դատարան: Տեղեկատվությունը սխալ է, քուչի խոսակցություն է»: Բայց մենք փաստաթղթեր ունենք»։

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։




Լրահոս