Ռուսաստանը ցանկանում է թանկացնել Հայաստանին մատակարարվող գազի գինը. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Ռուսաստանի Դաշնությունը ցանկանում է թանկացնել Հայաստանին մատակարարվող գազի գինը: Ըստ նույն լուրների՝ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի եւ ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւի՝ մարտի 30-ին տեղի ունեցած հեռախոսազրույցի հիմնական թեման եղել է հենց գազի հնարավոր թանկացման հարցը: Մեզ չհաջողվեց պարզել, թե ռուսական կողմը կոնկրետ որքան է ցանկանում թանկացնել Հայաստանին մատակարարվող գազի գինը:

Հիշեցնենք, որ ներկայումս Հայաստանին գազը մատակարարվում է հազար խորանարդ մետրը 200 դոլարով: «ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ այժմ փորձ է արվում առաջիկայում մասնագետներից կազմված խումբ ստեղծել, որը կուսումնասիրի խնդիրն ու կպարզի, թե գազի գնի թանկացումը որքանով է հիմնավորված եւ անխուսափելի: Ուշագրավ է, որ ողջ աշխարհում այս շրջանում էներգակիրները շարունակում են էժանանալ, սակայն Ռուսաստանի իշխանություններն անընդհատ ցանկանում են Հայաստանին մատակարարվող գազի գինը բարձրացնել: Հիրավի դաշնակցի վերաբերմունք է: Մարդկանց լրացուցիչ գումարներ են հարկավոր` իրենց հարեւանների դեմ պատերազմելու համար, Հայաստանն էլ էլ ի՞նչ դաշնակից է, որ իր երկիրը չզոհի, որպեսզի Ռուսաստանը կարողանա իր հարեւան երկրները քայքայել եւ անապատի վերածել»:

Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում:




Լրահոս