Ապրիլի 5-ի արարողությանը կմասնակցեն մերձավորի ունեցվածքի վրա աչք չտնկող պաշտոնյաներ. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Ամեն տարվա պես, «Նիգ-Ապարան» հայրենակցական միությունն ապրիլի 5-ին Սուրբ Խաչ եւ Սուրբ Երրորդություն Հույսի խորան Հաղորդարանում կազմակերպում է Հիսուս Քրիստոսի Հրաշափառ Հարությանը՝ Զատիկին նվիրված ժողովրդական տոնախմբություն: Այն սկսվելու է հոգեւոր դասի կողմից կատարվող Անդաստանի արարողությամբ:

Ավտոշարասյունը Երեւանում «Շանթ» պաղպաղակի գործարանի մոտից Հաղորդարան կուղեւորվի  առավոտյան: Արարողությանը կմասնակցեն խիստ հավատացյալ, չգողացող, չստող, մերձավորի ունեցվածքի վրա աչք չտնկող մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ՝ Քննչական կոմիտեի ղեկավար Աղվան Հովսեփյանի գլխավորությամբ»:

Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում:




Լրահոս