Ամերիկյան ռեստորանի աշխատակիցները հաճախորդին են նվիրել բոլոր 50 մարգարիտները, որոնք նա հայտնաբերել է իր կողմից պատվիրված ուտելիքում:
53-ամյա Թոնի Էլիոթը ճաշելիս է եղել ԱՄՆ Ֆրանկլին քաղաքի Puckett’s Boathouse ռեստորանում: Պատվիրված ոստրեներից մեկում նա հայտնաբերել է ինչ-որ պինդ բան ու վախեցել, որ կոտրել է ատամը:Իսկ երբ նա բերանից հանել է պինդ իրը, պարզվել է, որ դա մարգարիտ է: Այդ պահին նրան է մոտեցել ռեստորանի գլխավոր մենեջեր Գրեգ Հարգեստը:
«Ես մոտեցա, որպեսզի ճշտեմ, թե արդյոք ամեն ինչ կարգին է, իսկ նա ասեց, որ մարգարիտ է գտել»,- պատմել է մենեջերը:- Դրանից հետո նա սկսեց բերանից էլ ավելի շատ մարգարիտներ հանել և սեղանի շուրջ նստած բոլոր մարդիկ սկսել են ծիծաղել»: