Վերջին մի քանի օրերի ընթացքում Ռուսաստանի 7 քաղաքացիներ, փորձելով ապօրինի կերպով հատել Սիրիայի հետ սահմանը, ձերբակալվել են Թուրքիայի հարավ-արևելքում գտնվող Գազիանտեպ նահանգում: Այս մասին, ինչպես տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին, ասվում է երեքշաբթի օրը տարածված հաղորդագրության մեջ:
«Ռուսաստանի երկու քաղաքացիներ ձերբակալվել են ապրիլի 4-ին Սիրիայի հետ սահմանը հատելու փորձի ժամանակ՝ ցանկանալով մասնակցել զինված հակամարտությանը: Նրանք հանձնվել են իրավապահ մարմիններին հետագա արտաքսման համար: Ապրիլի 7-ին սահմանին ևս 5 ռուս է ձերբակալվել»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Ձերբակալվածների անունները հաղորդագրության մեջ չեն նշվում:
Գազիանտեպի իշխանությունները մարտ ամսին հայտարարել են, որ Սիրիայում հակամարտության մեկնարկից հետո ձերբակալվել է ՌԴ 59 քաղաքացի, ովքեր փորձել են ապօրինաբար անցնել թուրք-սիրիական սահմանը: