«Հայաստանի Սոցիալիստական շարժում» եւ «Ազգահին արժեքների պահպանման ճակատ» հասարակական կազմակերպությունները նախատեսում են վաղը Կառավարության դիմաց պիկետ անցկացնել`Քիմ Քարդաշյանին պետական մակարդակով ընդունելու դեմ: Պիկետի ժամանակ նրանք նամակ կփոխանցեն վարչապետ Հովիկ Աբրահամյանին:
Armlur.am-ի հետ զրույցում «Հայաստանի Սոցիալիստական շարժում» ՀԿ-ի նախագահ Ռոբերտ Ահարոնյանն ասաց` «մարմնով աշխատող մի անձնավորության» աղուհացով, հայկական տարազով ընդունելն անընդունելի է: «Ընդունել Կառավարությունում, վարչապետի մակարդակով, ընդունելի չէ: Թող ինքն իր «ախռանիկներով», իր կողմնակիցներով, թող գար: Ես վախենում եմ, որ գնալուց առաջ Քիմ Քարդաշյանին ազգի հերոսի կոչում տան, վախենում եմ, որ «Սուրբ Մեսրոպ Մաշտոցի» շքանշանով կպարգևատրեն: Այս պիկետով նախազգուշացնում ենք վարչապետին, պետական այրերին, որ եթե մեր ցեղասպանությունն այդ պոռնոստղ Քիմ Քարդաշյանի հետույքով ճանաչեն, պետք չէ»,- ասաց նա:
Վերջինիս համար միևնույնն է, որ Քիմ Քարդաշյանին ընդունում են անգամ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի մակարդակով: «Եվրոպայի համար դա նորմալ է: Միգուցե շատ հետամնաց են իմ հայացքնեռրը, բայց հիմա երեխաները, ջահել աղջիկները նայում են Քիմ Քարդաշյանին ու փորձում են ընդօրինակել` ասելով «մենք էլ ենք ուզում մարմնով աշխատենք, որ մեզ վարչապետն ընդունի»: Պետք էլ չէ նրան այդքան լուսաբանել»,- եզրափակեց իր խոսքը «Հայաստանի Սոցիալիստական շարժում» ՀԿ-ի նախագահ Ռոբերտ Ահարոնյանը: