Միջազգային մամուլը՝ Ծիծեռնակաբերդ Քիմ Քարդաշյանի այցի մասին (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վերջին մի քանի օրերին շնորհիվ ամերիկյան հայտնի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանի՝ Հայաստան այցի, միջազգային մամուլի ուշադրության կենտրոնում է Հայստանն ու այստեղ Քիմ Քարդաշյանի շրջագայությունը: ԶԼՄ-ների ուշադրությունից չի վրիպել նաև Քիմ Քարդաշյանի՝ Հայոց ցեղասպանության զոհերի հուշարձանին այցելությունը:

11149093_774943735937752_715039124_n

Մասնավորապես, բրիտանական Daily mail-ը գրում է, որ Քիմ ու Քլոե Քարդաշյանները կարմիր կակաչներ են դրել 100 տարի առաջ Օսմանյան կայսրության տարածքում իրականացված Հայոց ցեղասպանության զոհերի հուշարձանին: Հրատարակչությունը նկատում է, որ Քլոեն անգամ արտասվել է:

11101657_774943725937753_557065178_n

Իր հերթին People պարբերականը գրում է, որ Քիմ ու Քլոե Քարդաշյանները, որոնց ուղեկցել է նաև Քանյե Ուեսթն ու նրանց զարմուհիները, «հարգանքի տուրք են մատուցել Երևանում Հայոց ցեղասպանության զոհերի հուշարձանին, որը նվիրված է Օսմանյան կայսրության տարածքում 20-րդ դարի սկզբին 1.5 միլիոն սպանված հայերի հիշատակին»:

pp

Իր հերթին Associated Press-ը ծավալուն հոդված է հրապարակել ամերիկահայ հեռուստաաստղի ու Ծիծեռնակաբերդ նրա այցի մասին: Հրատարակչությունը հոդվածում նշում է, որ Հայոց ցեղասպանությունը հանդիսանում է 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը և որ Թուրքիան մինչ օրս ժխտում է այդ փաստը: Հրատարակչությունը նաև իր ընթերցողներին տեղեկացնում է, որ ապրիլի 24-ին հայերը կնշեն հայերի զանգվածային սպանությունների 100-ամյակը:

11121913_774943099271149_653152257_n

Իսկ Hollywood life պարբերականը, անդրադառնալով Ծիծեռնակաբերդ Քիմ Քարդաշյանի այցին, ուշադրություն է հրավիրում նրա «ալ կարմիր սեքսուալ հագուստին» ու հարցադրում, թե «արդյոք դա հարմար հագուստ էր Հայոց ցեղասպանության զոհերի հուշարձանին այցելության համար»:

dm




Լրահոս