ՏԱՐՕՐԻՆԱԿ ԲԱՐՁ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
“Ամերիկյան Studio Banana Things ընկերությունը ստեղծել ամենատարօրինակ բարձը, որը կոչվում է Ostrich Pillow (ջայլամ բարձ)”,-գրում է YahooNews-ը: Ի տարբերություն սովորական բարձերի` այս մեկի վրա հանգստանալու եւ քնելու համար անհրաժեշտ է ոչ թե պառկել, այլ ընդամենը կրել այն գլխին: Ostrich Pillow բարձն ունի 3 անցք, որոնցից 2-ն ականջներից մի քիչ վերեւ են տեղադրված, իսկ երրորդը` քթի ու բերանի հատվածում: Վերջինս իրականում շատ հարմար է աշխատավայրում կամ հասարակական վայրերում նստած կամ գլուխն ինչ-որ առարկային հենած քնելու համար: 




Լրահոս