Ինչպես արդեն հայտնել էինք, Քանյե Ուեսթի` կեսգիշերին տեղի ունեցած համերգն ընդհատվեց երգչի` ջուրը ցատկելուց հետո: Համերգից հետո Քիմ Քարդաշյանը սոցցանցի իր էջում մի քանի գրառում է կատարել:
«Քանյեն ցատկեց Կարապի լիճը, որ ավելի մոտ լինի մյուս կողմում գտնվող մարդկանց, և շատերը թռան ջուրը։ Այնպիսի հուզումնալից, խելահեղ գիշեր էր։ Ես այնպես ուրախ եմ, որ կարողացա ուրախանալ բոլորի հետ Հայաստանում, մեր վերջին գիշերն այստեղ»:
Մեկ այլ գրառմամբ Քիմը գրում է. «Շնորհակալ եմ նրանց, ովքեր գիշերը եկել էին Քանիեի ելույթը տեսնելու: Այս ճանապարհորդության ընթացքում ես հասկացա, թե որքան տաղանդավոր հայ երաժիշտներ մենք ունենք: Ինչ անհավանական գիշեր էր, կկարոտեմ այն»:
Քարդաշյանների մայրը` Քրիս Ջենները, ևս անդրադարձել է Ուեսթի համերգին: «Այո, նա արեց դա։ Հայաստանում ինքնաբուխ համերգին Goodlife երգի կատարման ժամանակ Քանիե Ուեսթը թռավ ջուրը»,- գրել է Քրիս Ջենները: