աճուրդի է հանել սեփական կնոջը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Ֆինլանդիայում ինտերնետ-աճուրդի մասնակիցներից մեկը աճուրդի է հանել սեփական կնոջը: Վանտա քաղաքի բնակիչը բավականին համեստ մեկնարկային գին է նշել կնոջ համար` ընդամենը 5 եվրո եւ բացատրել է, որ վաճառում է կնոջը, քանի որ նա “անտանելի է”: Գնորդներին կոպիտ ձեւով առաջարկ է արվել “որքան հնարավոր է շուտ  կնոջը տանել հենց տնից”, գրում է itar-tass-ը: Ընդ որում, ամուսինը հաճոյախոսել  եւ “հրաշալի” է որակավորել կնոջ բարեմասնությունները:
Հաշված ժամերի ընթացքում մեկնարկային 5 եվրոն հասել է 100 հազարի: Այս սահմանին էլ աճուրդը կանգնեցվել է եւ համացանցից  հանվել  հայտարարությունը:




Լրահոս