Շառլ Ազնավուրն ապրիլի 24-ին Երևանում կլինի (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Շառլ Ազնավուրը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի առթիվ ապրիլի 24-ին կլինի Հայաստանում: Այս մասին ֆրանսիահայ շանսոնյեն հայտարարել է ֆրանսիական Europe 1 հեռուստաալիքին տված հարցազրույցում:

Լրագրողի այն հարցին, թե արդյոք Հռոմի պապի ելույթից հետո Հայոց ցեղասպանության վերաբերյալ ընկալումներում փոփոխություններ կան, Ազնավուրը պատասխանել է, որ դեռևս չկան, սակայն ամեն ինչ պետք է փոխվի, ու կփոխվի: Կգա մի օր, երբ երիտասարդությունը ոտքի կկանգնի, քանի որ չեն ցանկանա արյան բիծ ունենալ իրենց ճակատին ու 100 տարի ապրել այդ բեռով:

Հավելենք, որ առաջիկայում Ազնավուրը պատրաստվում է հանդիսատեսին ներկայանալ իր «Encores» ալբոմով, որ լույս է տեսնելու մայիսի 4-ին:

Նշենք, որ մայիսի 22-ին Ազնավուրը դառնում է 91 տարեկան:




Լրահոս