«Պարոն Ծառուկյանը նման միջադեպերի մեջ չի ընկել»,- այսպես պատասխանեց Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը Armlur.am-ի հարցին` ճի՞շտ են արդյոք լուրերը, թե երեկ Աբովյան քաղաքի ոստիկանները զինաթափել են Գագիկ Ծառուկյանի ավագ որդու՝ Նվեր Ծառուկյանի թիկնապահներին ու նրանց «շեֆի» հետ բերման ենթարկել ոստիկանության Աբովյանի բաժին:
Տեղեկացնենք, որ 1in.am-ի տեղեկություններով` Նվեր Ծառուկյանի «կարգավիճակում» է հայտնվել նաև ԲՀԿ խմբակցության պատգամավոր Մելիք Մանուկյանի՝ Շշի Մելոյի եղբորորդին՝ Մովսես Մանուկյանը:
Թեպետ ոստիկանությունը շարունակում է պնդել, թե նման բան չկա, այդուհանդերձ Armlur.am-ը փորձեց պարզաբանումներ ստանալ նաև ԲՀԿ-ական պատգամավորից: Մեր հարցին ի պատասխան` Մելիք Մանուկյանն ասաց. «Ես հանգստանում եմ. վաղը զանգե´ք»: