ՀԽ անդամը պահվում է 27 հոգու հետ մեկ բանտախցում. Հովհաննես Մանուկյանն ուսումնասիրություն է սկսել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր կառավարության նիստում լրագրողներն արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանից հետաքրքրվեցին, թե որն է պատճառը, որ «Հիմնադիր խորհրդարան»-ի անդամներից Գևորգ Սաֆարյանը պահվում է 27 հոգու հետ մեկ բանտախցում, որտեղ ընդամենը 8 մահճակալ կա, և ինչու նախարարությունը չի զբաղվում նման հարցերով:

«Ասեմ, որ այդպիսի հարցերով ես ամեն օր եմ զբաղվում: Այդ խնդրի բարձրացումից հետո ես զանգահարել եմ, որ իրավիճակը ճշտվի և ինձ զեկուցվի: Նախարարությունը զբաղվում է ՔԿՀ-ներում պայմանների բարելավման հարցով և տարբեր ուղղություններով:  Այո, մենք ունենք գերծանրաբեռնված բանտախցեր, իսկ կոնկրետ այդ հարցի մասով ես հանձնարարել եմ ուսումնասիրել, և ինձ պետք է պատասխան տրվի», – նշեց նա:

Լրագրողի այն դիտարկմանը, թե պարտադիր պետք է հրապարակում լինի՞, որ ուսումնասիրություն անցկացվի, նա նշեց. «Այո’, մենք հրապարակումների պահով մեզ պարտավոր ենք համարում ուսումնասիրություններ կատարել»:




Լրահոս