Հրապարակ. Մանկական Եվրատեսիլ 2012-ի արդյունքները կարող են չեղյալ հայտարարվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Ընդամենը 2 օր առաջ հրապարակվեց “Մանկական Եվրատեսիլ-2012”-ի մեր ներկայացուցչի անունը, դա 5 տղաներից կազմված “Compass band” խումբն է: Այս տարի մրցույթը կայանալու է դեկտեմբերի 1-ին, Ամստերդամում: Սակայն երեկ “Հրապարակ”-ը տեղեկացավ, որ Հայաստանից մեկնողի հարցը հարցականի տակ է:
Թերթի աղբյուրը հայտնեց, որ մրցույթի արդյունքների հրապարակումից հետո պարզվել է, որ խումբն ինչ-որ խախտումներ է թույլ տվել: Մասնավորապես` կեղծվել է մասնակիցների տարիքը և այլն, ինչը կարող է մրցույթի արդյունքները չեղյալ հայտարարելու հիմք հանդիսանալ: Այժմ Հանրային հեռուստաընկերությունում կրքերը շիկացած են, և հայտնի չէ, թե սկանդալն ինչով կվերջանա:




Լրահոս