Գևորգ Սաֆարյանն ուներ բժշկի անհրաժեշտություն, ինչին համապատասխան արձագանք չի եղել. ՀԽ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հիմնադիր խորհրդարանի Քարտուղարությունը հաղորդում է, որ 2 ամսով կալանավորված Գևորգ Սաֆարյանը երեկ երեկոյան տեղափոխվել է հացադուլ հայտարարած անձանց համար նախատեսված խուց:

Այսօր Հիմնադիր խորհրդարանի Քարտուղարության անդամ Գևորգ Սաֆարյանին է այցելել նրա փաստաբաններից Կարապետ Բադալյանը:

Նշենք, որ Գևորգ Սաֆարյանը օրեր առաջ ուներ նաև բժշկի այցելության անհրաժեշտություն, որին համապատասխան պատշաճ արձագանք չէր եղել քրեակատարողական հիմնարկի ղեկավարության կողմից: Հիշեցնենք նաև, որ իրավապաշտպան դիտորդական խումբը ևս մոնիթորինգ է իրականացնում Գևորգ Սաֆարյանի գործի նկատմամբ:

Հիմնադիր խորհրդարանը հրավիրում է տեղական և միջազգային իրավապաշտպան կառույցների և դիտորդական առաքելությունների ուշադրությունը Գևորգ Սաֆարյանի գործի վրա՝ բացառելու և կանխարգելելու համար նրա նկատմամբ հնարավոր քաղաքական, հոգեբանական կամ ֆիզիկական ճնշումները:




Լրահոս