ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Խնդրում եմ ասել, թե Երեւանի շենքերի բակերի քանի կամարներ (դալաններ) են ներկվել  եւ նկարազարդվել, ու դեռ քանիսն է նախատեսվում ներկել:

Ալլա Համբարձումյան (32 տարեկան, դաստիարակչուհի)

ՊԱՏԱՍԽԱՆ. Ի պատասխան Երեւանի քաղաքապետարանին ուղղված Ալլա Համբարձումյանի հարցման՝ տեղեկացնում ենք, որ Երեւանի կամարանցումների նկարազարդման աշխատանքները սկսվել են 2011 թվականի սեպտեմբեր ամսից: Նշենք, որ 2011թ. նկարազարդվել է 14 կամարանցում, 2012թ. առաջին փուլով՝ 58, իսկ երկրորդ փուլով՝ 60 կամարանցում: Դրանց գունազարդման աշխատանքները դեռ շարունակվում են, ավարտվելու են հոկտեմբերի 14-ին՝ կապված Էրեբունի-Երեւանի 2794-ամյակի տոնակատարությունների հետ:

Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի
տեղեկատվության եւ հասարակայնության
հետ կապերի վարչություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Մեր առօրյայում այնքան քիչ են տեսանելի եւ շոշափելի առաջընթացները, որ քաղաքակիրթ երկրներում ամենասովորական երեւույթ համարվող՝ շենքերի եւ շինությունների ձեւավորումը մեզ ակնառու կերպով զարմացնում է: Ու քաղաքացին փորձում է իր հարցի ենթատեքստում հասկանալ՝ դրանք հերթական նախընտրական աչքակապություններ են, թե քաղաքային իշխանությունների կողմից Երեւանը բարեկարգ դարձնելու ծրագիր:




Լրահոս