Նոր ցնցում` Հռոմի Պապից «կաթվածահար» Էրդողանի համար. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Մեր տեղեկություններով, առաջիկա օրերին Էկվադորը պատրաստվում է ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Սա նոր ցնցում կլինի Պապից «կաթվածահար» Էրդողանի համար, որի պատվիրակներն այս օրերին ԱՄՆ-ում փորձում են կանխել ԱՄՆ նախագահի ապրիլի 24-ին ասվելիք ճառի հետ կապված նոր տհաճությունները:

«Հասկանալի է, որ Օբաման այս անգամ էլ չի արտաբերի «ցեղասպանություն» բառը: Բայց «չարտաբերումն» ամերիկյան կողմը կսուբլիմացնի մայիսի սկզբին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին տրվող պատարագով, ինչը կանխել ԱՄՆ-ում գտնվող Չավուշօղլուին հաստատ չի հաջողվի»,- հայտնեց մեր աղբյուրը դիվանագիտական շրջանակներից: Նրա փոխանցմամբ, Սերժ Սարգսյանը մայիսի 6-ին կմեկնի ԱՄՆ՝ մասնակցելու պատարագին: Նրան կուղեկցեն Գարեգին Բ-ն եւ Նավասարդ Կճոյանը, ներկա կլինի նաեւ Արամ Ա Կիլիկիո կաթողիկոսը»:

Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում:




Լրահոս