ՌԴ-ի ու Չինաստանի ռազմական ներուժն աճում է ավելի արագ, քան ակնկալում էր ԱՄՆ-ն. Պենտագոն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Աֆղանստանում ու Իրաքում ԱՄՆ-ի վարած պատերազմի տարիների ընթացքում Մոսկվան ու Պեկինը կարողացել են հասնել լուրջ ռազմական ներուժի, այս մասին ռազմական ինքնաթիռով թռիչք իրականացնելու ընթացքում հայտարարել է ԱՄՆ պաշտպանական գերատեսչության ղեկավարի տեղակալ Բոբ Ուորքը:

«Իրաքում ու Աֆղանստանում ԱՄՆ վարած պատերազմի 13 տարիների ընթացքում Ռուսաստանի ու ՉԺՀ ռազմական ներուժն աճել է ավելի արագ, քան մենք ակնկալում էինք»,- մեջբերվում է Ուորքի խոսքերը Պենտագոնի պաշտոնական կայքում:

«Մենք փորձում ենք Ռուսաստանին ու Չինաստանին դարձնել մեր գործընկերը : Մենք չենք ցանկանում նրանց հետ պատերազմել»,- հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարարի տեղակալը:




Լրահոս