Շվեյցարիայի Ժնև քաղաքում 15 մլն դոլար մեկնարկային գնով աճուրդի կհանվի պատմական ամենահայտնի ադամանդներից մեկը՝ “Էրցհերցոգ”-ը, գրում է Euromag-ը։ Ուղղանկյունաձև 76.02 կարատանոց քարը կվաճառվի աշխարհահռչակ Chrisite’s աճուրդի տանը։ Հազվագյուտ ադամանդը պատկանում է անթերի D դասին և հայտնաբերվել է Հնդկաստանի հայտնի Գոլկոնդայի հանքավայրերից մեկում։
“Էրցհերցոգ”-ն իր չափերով հավասար է դոմինոյի քարին, իսկ դրա լայնությունը 1.5 սմ է։ Նշենք, որ 1993 -ին ադամանդը վաճառվել է 6.5 մլն-ով։