ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանին անձեռնմխելիությունից զրկելու համար երեկ Հանրապետական կուսակցությունը լրջագույնս նախապատրաստվում էր: ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը վերուվար էր անում դեպի ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի աշխատասենյակ՝ ճշգրտելով ցուցակները, թե ով է Հայաստանում, ով՝ ոչ: Նույնիսկ անձամբ զանգահարում էր պատգամավորներին ու նրանց օգնականներին՝ հորդորելով այսօր անպայման ներկա գտնվել քվեարկությանը: Այսօր ՀՀԿ-ն պիտի քվորում ապահովի նվազագույնը 66 պատգամավորի ներկայությամբ, ապա փակ-գաղտնի քվեարկությամբ կարողանա Օսկանյանին զրկել անձեռնմխելիությունից: Նշենք, որ երեկ ՀՀԿ-ականները բավական անտրամադիր էին ու չէին հասկանում, թե ինչ է կատարվում՝ «հիմա ԲՀԿ-ն մե՞րն է, թե՞ չէ: Հիմա մե՞նք էլ ասենք՝ Խաչիկյանին ինչու բռնեցին»: Իսկ ԲՀԿ-ականներն էլ ուրախ էին, որ Ծառուկյանն իրենց ազատություն է տվել, եւ 3 օր չեն գա ԱԺ:
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ