ՓԱՅԼՈՒՆ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հին Էրիվան» ռեստորանային համալիրի ֆինանսական վիճակը ծայրահեղ վատ է: Դա են հուշում այն լուրերը, որ ռեստորանի աշխատակիցներից շատերն ի վիճակի չեն եղել ներդրում ունենալ «շեֆի» ծննդյան օրվա առթիվ կազմակերպված դրամահավաքին՝ յուրաքանչյուրը 2000 դրամ: «Ժողովուրդ»-ի այն հարցին, թե իսկապես այդքան անհուսալի է  ընկերության ֆինանսական վիճակը, որ անգամ իր աշխատակիցների վարձատրությունը չի կարողանում ապահովել, «Հին Էրիվան»-ի սեփականատեր Մանվել Տեր-Առաքելյանը պատասխանեց. «Ճգնաժամից հետո մեր ընկերության ֆինանսական վիճակը փայլուն է, հենց հիմա համեցե՛ք ու կտեսնեք՝ որքան զբոսաշրջիկներ եւ հյուրեր կան մեր սրահներում: Ճիշտ է, երկու օր առաջ իմ ծննդյան օրն էր, սակայն ես անգամ ռեստորան չեմ մտել, ուր մնաց կոլեկտիվից նվեր ակնկալեմ: Ես հիմա համեստ կգտնվեմ ու չեմ բարձրաձայնի, թե իմ աշխատողները որքան բարձր են վարձատրվում: Հավատացե՛ք, մեզ մոտ ամեն ինչ կարգավորվել է»:




Լրահոս