ԱԺ երեկվա նիստի ժամանակ հայտարարվեց, որ պատգամավորները իրենց աշխատավարձերից որոշակի գումար կփոխանցեն սիրիահայերին օգնելու համար: Աժ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովն էլ շտապեց հայտարարել, թե ՀՀԿ-ն այդ գումարն արդեն փոխանցել է: Սակայն “Ժողովուրդ”-ը տեղեկացել է, որ սիրիահայերին օգնելու համար առաջինը ՕԵԿ-ի ու ՀՅԴ-ի պատգամավորներն են գումար փոխանցել: ԱԺ ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանից թերթը տեղեկացել է, որ որոշվել է “յուրաքանչյուրս 10 հազար դրամ` ընդհանուր 60 հազար փոխանցենք “Օգնիր եդբորդ” հիմնադրամի հաշվին”: Իսկ ՀՀԿ-ական Կարինե Աճեմյանը դժվարացել է նշել. “Որոշում կայացրինք, որ ինչ-որ տոկոս պահեն, բայց հաստատ գումարը ես չեմ կարող ասել”:
Ժողովուրդ. Սիրիահայերին օգնելու համար առաջինը ՕԵԿ-ի ու ՀՅԴ-ի պատգամավորներն են գումար փոխանցել
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ