Պուտինն ապրիլի 24-ին կայցելի Հայաստան. Կրեմլ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մտադրված է ապրիլի 24-ին այցելել Երևան ու մասնակցել Հայոց ցեղասպանության 100-ամյակին նվիրված միջոցառումներին, հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը:

«Այցի շրջանակներում կկայանա Ռուսաստանի ու Հայաստանի նախագահների հանդիպումը, որի ժամանակ կքննարկվեն երկկողմ օրակարգին, ինտեգրացիոն միություններում փոխհամագործակցությանը, ինչպես նաև տարածաշրջանային ու միջազգային խնդիրներին վերաբերող ակտուալ հարցեր»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ ՌԴ նախագահի այցը կկայանա Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Երևանում կայանալիք հիշատակի միջոցառումներին կմասնակցի նաև Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը:




Լրահոս