Երևան Պուտինի այցը չպետք է ազդի ռուս-թուրքական հարաբերությունների վրա. Պեսկով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված միջոցառումներին մասնակցելու համար Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի այցը Հայաստան չպետք է ազդի «Թուրքական հոսք» գազատարի կառուցման ու ռուս-թուրքական հարաբերությունների վրա:

Այս մասին, ինչպես փոխանցում է ՌԻԱ «Նովոստին» հայտնել է ՌԴ նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը:

«Մենք Թուրքիայի հանրապետության հետ չափազանց սերտ համագործակցության մեջ ենք,  այն հիմնված է չափազանց ամուր փոխշահավետ տնտեսական համագործակցության վրա: Շատ համաշխարհային խնդիրների շուրջ մեր տեսակետները համընկնում են»,-ասել է Պեսկովը՝ պատասխանելով այն հարցին, թե ինչպես կազդի Երևան Պուտինի այցը գազատարի կառուցման վրա:




Լրահոս