ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հոկտեմբերի 10-ից հետո Սերժ Սարգսյանը մեկնելու է Ֆրանսիա՝ հանդիպելու Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հետ: Թե որն է այցի նպատակը, «Ժողովուրդ»-ի իրազեկ աղբյուրներն առայժմ չմանրամասնեցին: Փորձեցինք ՀՀ նախագահի մամուլի խոսնակ Արմեն Արզումանյանից հետաքրքրվել, թե որն է այդ այցի նպատակը, եւ ինչ օրակարգով է այն տեղի ունենալու: «ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը ՀՀ նախագահի հանդիպումների եւ այցերի մասին տեղեկացնում է պատշաճ կարգով եւ ժամանակին»,-բավական օպերատիվ կերպով պատասխանեց պարոն Արզումանյանը՝ ըստ էության չհերքելով «Ժողովուրդ»-ի դիվանագիտական աղբյուրներից ստացած տեղեկությունները:




Լրահոս