Իրանը մտադիր է մեծացնել արտահանվող նավթի ծավալները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ւրանի նավթի նախարար Բինջեն Նամդար Զենգեն կոչ է արել նավթ արդյունահանող երկրների կազմակերպության (ՕՊԵԿ) անդամ երկրներին բացել համապատասխան ոլորտ՝ մեծացնելու համար միջազգային շուկայում Իրանի արտահանման ծավալները:

IRNA գործակալության տվյալներով՝ Թեհրանում Զենգեն հանդիպել է Վենեսուելայի արտգործնախարար Դելսի Ռոդրիգեսի ու նավթի նախարար Ասդրուբալ Չավեսի հետ:

Իրանը կմեծացնի արտահանվող նավթի ծավալները՝ այն հասցնելով մինչպատժամիջոցային ժամանակաշրջանի ծավալներին, եթե դրանք չեղյալ հայտարարվեն, նկատել է Զենգենե:

«Մենք ՕՊԵԿ-ի անդամ երկրներից սպասում ենք համապատասխան ոլորտի բացմանը՝ մեծացնելու նավթի միջուզգային շուկայում Իրանի արտահանման ծավալները: Իրանը մտադրված է վերադարձնել իր արտահանման մասնաբաժինը նավթի համաշխարհային շուկայում»,- հայտարարել է Զենգենեն:




Լրահոս