Թուրքիայում ԱՄՆ-ն, այնուամենայնիվ, ներկայացուցիչ կունենա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թուրքիայում  ԱՄՆ-ի դեսպան Ջոն Բասսը կներկայացնի նախագահ Բարաք Օբամային Թուրքիայում Գալիպոլիի ճակատամարտի տարելիցի հետ կապված միջոցառումներին, որոնք տեղի կունենան ապրիլի 24-ին: Այս մասին հաղորդում է Dailysabah.com-ը:

Վաշինգտոնը ժամեր առաջ է այդ որոշումը կայացրել և այն ուղարկել դեսպան Բասսին:

Հիշեցնենք, որ Հայաստանում Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի հետ կապված միջոցառումներին ԱՄՆ-ն կներկայացնի երկրի գլխավոր գանձապետ-ֆինանսների նախարար Ջեյքոբ Լյուն` իր գլխավորած պատվիրակությամբ:

Պատվիրակության կազմում կլինեն.

Ռիչարդ Միլս, ՀՀ-ում ԱՄՆ դեսպան,

ԱՄՆ պետքարտուղարություն, Ջեքի «Կանչելյան» Սփայեր,

ԱՄՆ ներկայացուցիչների պալատի անդամ (Կալիֆորնիա, ընտրատարածք 14) Ֆրանկ Պալոնե,

ԱՄՆ ներկայացուցիչների պալատի անդամ (Նյու Ջերսի, ընտրատարածք 6) Աննա Էշու,

ԱՄՆ ներկայացուցիչների պալատի անդամ (Կալիֆորնիա, ընտրատարածք 18) Դեյվ Տրոտ,

ԱՄՆ ներկայացուցիչների պալատի անդամ (Միչիգան, ընտրատարածք 11):




Լրահոս