Ադամ Շիֆը մեկ ժամ շարունակ կարդացել է Հայոց ցեղասպանության զոհերի անունները(տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Ադամ Շիֆը մեկ ժամ շարունակ կարդացել է Հայոց ցեղասպանության 1500 զոհերի անուններ: Ինչպես սոցցանցի իր էջում գրել է կոնգրեսականը, դա 100 տարի առաջ զոհված 1.5 միլիոն հայերի ընդամենը մի մասն է:

«Այդ անունների առանձին ընթերցումը նշանակում է,  որ յուրաքանչյուր զոհ թանկ կյանք է, նրանք եղել են հայրեր ու մայրեր, քույրեր ու եղբայրներ: Նախագահի աշխատակազմը ու Կոնգրեսը միգուցե քաջության պակաս ունեն չարիքին իր անունով կոչելու, բայց դա եղել է ցեղասպանություն, և մենք երբեք չենք մոռանա 1915 թ.-ը»,-գրել է կոնգրեսականը սոցիալական ցանցի իր էջում:




Լրահոս