ԵԺԿ պատվիրակությունը կժամանի Հայաստան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներին մասնակցելու նպատակով Երևան է ժամանելու Եվրոպական ժողովրդական կուսակցության պատվիրակությունը` ԵԺԿ նախագահ Ժոզեֆ Դոլի գլխավորությամբ:

Ժոզեֆ Դոլի պատվիրակությանը կընդունի ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը: Հանդիպումներ են նախատեսված ՀՀ վարչապետի, ԵԺԿ անդամ կուսակցությունների հետ, ինչպես նաև այցելություն Հայաստանում Ֆրանսիական համալսարան:

Հիշեցնենք, որ 2015թ. սկզբին ԵԺԿ քաղաքական համաժողովը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված աննախադեպ բանաձև է ընդունել:




Լրահոս