Աշխատանքի արդյունավետությունը բարձրացնելու 10 միջոց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Ձեր աշխատանքի արդյունավետությունը կարգավորելու համար նախ պետք է մանրամասն պլանավորել ժամանակը և սովորել ինքնակառավարման պարզ միջոցներ: LN-ն առաջարկում մի քանի օգտավետ միջոցներ աշխատանքն ավելի արդյունավետ դարձնելու համար:
Վառ կենսակերպ
Հայտնի է, որ երբ  երջանիկ եք, ախատանքն ավելի հաջող է ստացվում: Գերլարված աշխատանքը պահանջում է գերազատ ընդմիջում, որը կլիցքաթափի մինչև կրկին աշխատանքային հունի մեջ ընկնելը: Շաբաթվա մեջ ընտրեք գոնե մեկ օր, երբ Դուք թույլ չեք տա Ձեզ մեկ վայրկյան անգամ աշխատանքի մասին մտածել:
Աշխատանքային միջավայրից վերցրեք ամեն հնարավոր բան
Մեզ շրջապատող միջավայրը մեր կամքից անկախ շատ մեծ ազդեցություն է ունենում մեզ վրա: Անգամ մեր տրամադրությունն ուղղակիորեն կախված է այն վայրից, թե որտեղ եք մենք ապրում, սովորում, աշխատում: Մաքուր, կոկիկ տարածությունը խթանում է մեր մտածողությունը, դրդում է մեզ գործել ավելի կենտրոնացած:  Իսկ աղմուկը, թափթփված միջավայրը չեն թողնում կենտրոնանալ աշխատանքի վրա: Աշխատանքային միջավայրը միայն սեղանն ու 4 պատերը չեն:
Բույրեր
Բույրերն այնքան կապված են մեր հիշողության հետ, որ կարող են հեշտությամբ մեզ հիշողությունների գիրկը գցել: Այդպիսով, արդյունավետ ախատանքի մասին անգամ մտածել չի ստացվի:  Գնեք բուրավետ մոմեր և դրեք Ձեր աշխատատեղից մի փոքր հեռու: Վառեք դրանք այն ժամանակ, երբ զգաք, որ ամբողջովին պատրաստ եք ինտենսիվ աշխատանքի: Այդպես Դուք կսկսեք ասոցացնել այդ բույրը աշխատանքի հետ: Ամեն անգամ նա Ձեզ կհիշեցնի արդյունավետ աշխատելու մասին:
Ձայներ
Մեր առօրյայից անպակաս են ձայները: Ճիշտ ձայնային ուղեկցումը կօգնի Ձեզ կենտրոնանալ, սկսել ակտիվ գործել:
Մտածմունքներ
Երբ դուք որևէ խնդիր եք լուծում, առաջադրանքներ եք կատարում, ամենաբարդ գործընթացները տեղի են ունենում ուղեղում: Այնպես որ, եթե ուզում եք արդյունավետ մտածել, պետք է մաքրել ուղեղն ավելորդ բաներից: 
Հաճախ ընդմիջումներ արեք
Լավ արդյունքի համար կարևոր է աշխատել ամբողջ ուժով: Սակայն Դուք մեքենա չեք, որ անդադար աշխատի և էներգիա հավաքի լիցքավորիչից: Ձեր մարմինն ու ուղեղը ևս հանգստի կարիք ունեն: Ընդմիջումները կարգավորելու համար նախ որոշեք առաջադրանքը, ժամանակացույց դրեք 25 րոպեով: Աշխատեք առաջադրանքի վրա այնքան ժամանակ, մինչև ժամացույցը չզնգա: 5 րոպե ընդմիջում արեք և շարունակեք աշխատանքը: Հետզհետե ավելացրեք ընդմիջման րոպեները` 15-20 րոպե:
Ամեն ինչ հավասարաչափ, կշռադատված արեք
Աշխատանքը մի վերածեք վազքի: Արդյունավետ աշխատանքի համար բոլորովին էլ պարտադիր չէ ամեն ինչ վազքի մեջ անել: Շտապողականությունը կարող է վրիպումներ, լուրջ սխալներ առաջացնել Ձեր աշխատանքում, որը հաստատ կխոչընդոտի լավ արդյունքի հասնելուն:
Մի կողմ թողեք շեղող պարագաները
Մարդկության պատմության ամբողջ ընթացքում էլ մարդիկ ձգտել են կառավարել իրենց մտքերը, թողնել ավելորդները և սովորել կենտրոնանալ:  Սոցցանցերի և ամենատարբեր ժամանցային  կայքերի պատճառով այս խնդիրը հիմա կարծես անլուծելի է դարձել: Եթե աշխատանքը կապ չունի համացանցի հետ, ապա լավ կանեք միանգամից անջատել այն, մինչև չվերջացնեք աշխատանքը: Իսկ եթե աշխատում եք համացանցում, ապա մի բացեք սոցցանցերը: Տեղադրեք մի ծրագիր, որը թույլ չի տա բացել զվարճացնող, ժամանցային կայքեր: Կտեսնեք, թե որքան ժամանակ կխնայեք:
Ավելի շատ քնեք
Լավ աշխատանքի համար նախևառաջ  լավ առողջություն և ուժեր են պետք: Ուշ քնել, շուտ արթնանալ. սա հենց այն է, ինչը խլում է Ձեզնից մաքսիմում էներգիա, ուժ, առողջություն: Ձեր քնի հաշվին աշխատանք մի թողեք: 8-ժամյա քունը պարտադիր է բոլորի համար: Դասավորեք Ձեր գրաֆիկն այնպես, որ ապահովեք մինիմալ` 8-ժամյա քունը:
Արդյունավետությունն ընդունեք որպես շարունակական գործընթաց
Հնարավոր չէ սեղմել կոճակը և ստանալ սուպերարդյունավետ աշխատանք: Սա շարունակական աշխատանքի արդյունք է: Դուք ձեռնարկող եք, բիզնես լեդի, Դուք ինքներդ պետք է առաջ տանեք սեփական բիզնեսը: Ամեն ինչ կախված է Ձեր արդյունավետությունից: Երբ Դուք իսկապես սկսեք արդյունավետ գործել, այլևս հակառակը չեք կարողանա անել: Վերջապես արդյունքը տեսանելի է հենց Ձեզ. Դուք խթանում եք Ձեր բիզնեսը, Ձեր աշխատանքը օգուտ է բերում հենց Ձեզ, և դրանից միայն Ձեր արդյունավետությունն ինքնըստինքյան բարձրանում է:
Աղբյուր` LADYNEWS .am




Լրահոս