Զանգվածային սպանություններին արդարացում չկա. Պուտինի ելույթը՝ Ծիծեռնակաբերդում (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր Ծիծեռնակաբերդի բարձունքում ելույթ ունեցավ նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: Նա ընդգծեց, որ իրենք միշտ ասել են՝ զանգվածային անկարգություններին արդարացում չկա:

«Ավելի քան 1,5 մլն խաղաղ բնակիչներ զոհվեցին, մյուսները աքսորվեցին, ենթարկվեցին զանգվածային խոշտանգումների: 1915թ. դեպքերը ցնցեցին ողջ աշխարհը: Հենց ռուսական դիվանագիտությունն է հասել տեղի ունեցած դեպքերի միջազգային դատապարտմանը: Ռուսաստանի դիրքորոշումը եղել և մնում է նույնը: Մենք միշտ ասել ենք, որ զանգվածային սպանություններին չկա և չի կարող արդարացում լինել», – նշեց նա:

ՌԴ նախագահն ընդգծեց, որ այժմ մի քանի տարածաշրջաններում գլուխ է բարձրացնում նեոֆաշիզմը, հակառուսականությունը: «Միջազգային հանրությունը պետք է ամեն ինչ անի, որպեսզի անցյալի դեպքերը չկրկնվեն: Ցավոք, հիմա շատ տարածաշրջաններում գլուխ են բարձրացնում նեոֆաշիզմը, հակառուսականությունը: Պետք է հարց տալ, թե ինչու է դա տեղի ունենում և որն է պատճառը: Պետք է մտածել հետևանքների մասին, հիշելով ոզղբերգությունները` պետք է առաջ քայլենք, հավատանք գործընկերությանը, բարությանը: Միայն այդպես կարելի է աշխարհն ավելի լավը դարձնել, մենք ձեզ հետ ենք, ընկերնե´ր», – եզրափակեց նա:




Լրահոս