Կարմիր խաչի միջազգային կոմիտեի աշխատակիցներն այցելել են ադրբեջանցի դիվերսանտներին, ովքեր գերեվարվել էին Քարվաճառում:
Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ադրբեջանական ներկայացուցության հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Իլախա Հուսեյնովան ասել է, որ այցը տեղի է ունեցել ապրիլի 21-ին:
Կարմիր խաչի աշխատակիցների միջոցով դիվերսանտներն իրենց հարազատների մասին տեղեկություններով են փոխանակվել:
Հիշեցնենք, որ դիվերսանտ Դիլհամ Ասկերովը դատապարտվել է ցմահ, իսկ Շահբազ Գուլիևը՝ 22 տարվա ազատազրկման: