Թերթի լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ` Հայ ազգային կոնգրեսի անդամ, պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանի եղբայրը` նախկին քաղբանտարկյալ Վարդան Ջհանգիրյանը, վաճառել է իր ունեցվածքն ու մեկնել Ուկրաինա` այնտեղ մշտական բնակություն հաստատելու համար:
“Լուրը ստուգելու համար զանգահարեցինք Վարդան Ջհանգիրյանին, սակայն վերջինիս հեռախոսահամարն անջատված էր: Իսկ եղբայր Գագիկ Ջհանգիրյանը ոչ հերքեց, ոչ էլ հաստատեց այս լուրերը` ասելով, որ չի ցանկանում մեկնաբանել:
Հիշեցնենք, որ Վարդան Ջհանգիրյանը մայիսի 6-ին կայացած խորհրդարանական ընտրությունների ժամանակ թիվ 23 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով առաջադրվել էր որպես պատգամավորի թեկնածու եւ պարտվեց “Օրինաց երկիր” կուսակցության անդամ Կարեն Բոթոյանին”,- գրում է թերթը: