Լոս Անջելեսի միջազգային օդանավակայանում ուրբաթ օրվանից ուժեղացվել են անվտանգության միջոցառումները «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման կողմից հնարավոր սպառնալիքի պատճառով:
Այս մասին հայտնել է KTLA հեռուստաալիքը:
Ընդգծվում է, որ հատուկ միջոցառումները պահպանվելու են ընթացիկ հանգստյան օրերի ընթացքում: Ինչպես հայտնում է հեռուստաալիքը, մոբիլացվել են ոստիկանության ու անվտանգության ծառայությունների բոլոր աշխատակիցները, իսկ օդանավակայանի առավել կարևոր գոտիներում գործում է հատուկ ռեժիմ: