Շղթայական ավտովթար Էջմիածնում. ուղևորներից մեկի վիճակը ծանր է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ապրիլի 26-ին, ժամը 14.54-ին ահազանգ է ստացվել, որ Երևան-Էջմիածին ավտոճանապարհին՝ Մուսալեռ գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, բախվել են երեք ավտոմեքենա, առկա է վառելիքի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մ-5 միջպետական ավտոճանապարհի Երևան-Էջմիածին հատվածում` Մուսալեռ գյուղում, Ֆ. Վերֆելի թիվ 1 հասցեի մոտակայքում բախվել են «ՎԱԶ-2106» մակնիշի 34 TՍ 934 (վարորդ Ա. Ս.) և «Օպել» մակնիշի 17 UU 259 պետհամարանիշի ավտոմեքենաները (վարորդ Գ. Մ.), այնուհետև «Օպել» մակնիշի ավտոմեքենան շրջվել է:

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը «Օպել» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Կ. Բ.-ը (ծնվ. 1979 թ.) տեղափոխվել է Երևանի Արամյանց բժշկական կենտրոն: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր:
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել, գազազրկել են ավտոմեքենաները և կատարել վառելիքաքսուքային նյութերից ճանապարհահատվածի մաքրման աշխատանքներ:




Լրահոս