Ամերիկահայ Ջենին Բալաբանյանը horizonweekly-ին պատմել է, որ իր հայրը՝ Սեդրակ Բալաբանյանը, Նյու Յորքում կայացած Հայոց ցեղասպանության 100-ամյակին նվիրված բողոքի ցույցի ժամանակ ենթարկվել է գրոհի:
«Երբ հայրս անցնում էր Մանհեթենի 3-րդ պողոտան՝ միանալու իր ընկերներին ու ընտանիքին, հարձակման է ենթարկվել թուրք ցուցարարի կողմից: Թուրք ցուցարարը նրան հրել գցել է փողոցի երթևեկելի հատված: Ճանապարհին մեքենա է եղել, որի տակ ընկելուց խուսափելու համար հայրս փորձել հետ է գնալ՝ կոտրելով երկու ոտքը»,- պատմել է տուժած ցուցարարի դուստրը՝ նշելով, որ թուրք հանցագործը ձերբակալվել է Նյու Յորքի ոստիկանության կողմից, որը ներկա է եղել միջադեպի ժամանակ: