ԵԽԽՎ հայտարարությունով կոչ է արվում ճանաչել և դատապարտել Հայոց ցեղասպանությունը (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայոց ցեղասպանության մասին ԵԽԽՎ հայտարարության տակ ստորագրել է 170-ից ավել անձ, ինչը բացառիկ երևույթ է: Այսօր կայացած ասուլիսի ժամանակ այս մասին նշեց ԵԽԽՎ հայկական պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանը:

Նա ընդգծեց, որ այս հայտարարությունն աննախադեպ է, քանի որ դրան ոչ միայն ցեղասպանության դեմ ավանդական պայքարող երկրներն են միացել, այլև նրանք, ովքեր նախկինում ցեղասպանության վերաբերյալ իրենց գնահատականներով չեն առանձնացել:

Իսկ պատվիրակության անդամ Արփինե Հովհաննիսյանը նշեց, որ  զեկույցը եղել է Հայոց ցեղասպանության 100-յակին նվիրված, և դրա մեջ կոչ է արվել պատվիրակներին իրենց վերաբերմունքն արտահայտել, ճանաչել ու դատապարտել:

Մանրամասները` Armlur.am-ի տեսանյութում




Լրահոս