Երգչուհի Եվա Ռիվասը կրկին հայտնվել է հիվանդանոցում: Մեկ տարի առաջ Եվան չմասնակցեց «Կոհար» անսամբլի համերգին, քանի որ փորձի ժամանակ նրա մոտ որովայնի սուր ցավեր էին սկսվել, նրան տեղափոխել էին հիվանդանոց ու անհապաղ վիրահատել: Փաստորեն, ծագած հիվանդությունը վերջնականապես չի բուժվել, քանի որ երգչուհուն կրկին վիրահատել են: Նրա պրոդյուսեր Վալերի Սահարյանի խոսքով՝ մեկ տարի առաջ ծագած հիվանդությունը սրացում է ունեցել, էթիկայից ելնելով՝ չի կարող հրապարակել մանրամասները: Միայն հավելեց, որ կանացի բավական լուրջ խնդիր էր: Այժմ Եվան վերականգնողական փուլում է: Ըստ պրոդյուսերի՝ Եվան նույնիսկ այս պահին մտածում է նոր անելիքների մասին: Ինչ վերաբերում է բեմից հեռանալուն, պարոն Սահարյանը հերքեց այդ լուրերը, քանի որ Եվան չի կարող ապրել առանց բեմի ու շատ շուտով հանդես կգա նոր ասելիքով:
ԿՐԿԻՆ ՎԻՐԱՀԱՏԵԼ ԵՆ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ