Ձեր քաղաքական հարցերը տվեք քաղաքականության կարկառուն ներկայացուցիչներին. Գագիկ Ծառուկյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես արդեն հայտնել էինք, այսօր պետք է տեղի ունենա ԲՀԿ նախկին առաջնորդ Գ. Ծառուկյանին պատկանող, Աբովյան քաղաքում գտնվող տոնավաճառի բացումը: Armlur.am-ի թղթակիցը հայտնում է, որ այնտեղ է եղել ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, ով, սակայն, հրաժարվել է որևէ քաղաքական հարցի պատասխանել:

Լրագրողների այն հարցին, թե ինչու մարդկանց մենակ թողեցիք, չէ որ մարդիկ հույսեր ունեին, Գագիկ Ծառուկյանը պատասխանել է, թե քաղաքականությունը վաղուց է թողել, իսկ մարդկանց էլ խոստացել է լավություն անել:

«Իմ խոսքի տերն եմ, իսկ ձեր քաղաքական հարցերը տվեք քաղաքականության կարկառուն ներկայացուցիչներին», – նշեց նա:

Հիշեցնենք, որ  ամիսներ առաջ ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Աշոտ Աղաբաբյանին պատկանող «Հրազդան» տոնավաճառում բարձրացրել էին վարձավճարները, ինչը առեւտրականների զայրույթն էր առաջացրել: Ծառուկյանն էլ նրանց առաջարկել էր առանց վճարի իրենց առեւտուրը կազմակերպել Աբովյանում. առեւտրականները համաձայնել էին: 3 ամսում հատկացված տարածքը դարձել է տոնավաճառ` իր բոլոր հարմարություններով:

Մանրամասները` ավելի ուշ տեսանյութով




Լրահոս